«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանի հարզացրույցը «Ինտերպրես նյուզ» պարբերականին։
«Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը սահմանի մի քանի հատվածներում կանգնած են անընդունելի հեռավորության վրա։ Որոշ դեպքերում նրանց միջև հեռավորությունը 15-20 կամ 40 մետր է»…
…«Հայաստանը մեկ անգամ չէ, որ առաջարկել է Ադրբեջանին համաձայնության գալ այն հարցի շուրջ, թե ինչ քարտեզներով են առաջնորդվում։ Երևանն ասում է, որ առաջնորդվում է Ալմաթիի հռչակագրով, ըստ որի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների միջև վարչական սահմանները ճանաչվել են որպես ինքնիշխան պետությունների սահմաններ»…
…«Ադրբեջանը «կրեատիվ մոտեցում ունի սահմանների նկատմամբ», և հենց դրա համար է տեղի ունենում այն, ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում»…
…«Բաքվի կողմից Հայաստանի և Ադրբեջանի սահմանի սահմանազատումը չի առաջնորդվելու սահմանազատման որևէ քարտեզով։ Բաքուն փորձում է ստիպել Հայաստանին միակողմանիորեն հրաժարվել ԽՍՀՄ ժամանակների քարտեզներով սահմանված սահմանից և զիջումների գնալ»…
…«Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացն արդեն սկսվել է. Սա հետաքրքրում է և՛ ԵՄ-ին, և՛ ԱՄՆ-ին։ Մենք տեսնում ենք, որ նրանք պատրաստ են ֆինանսապես օգնել Հայաստանին նվազագույնի հասցնելու այն ռիսկերը, որոնք շուտով կհայտնվեն Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացի մեկնարկով»…
…«Որպեսզի Հայաստանը ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության համաձայնագիր ստորագրի, պետք է պաշտոնապես դուրս գա ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից»։
Ամբողջական հարցազրույցը այստեղ։