Դիլեմա 55. Սահմանազատում և ներքաղաքական գործընթացներ

հեղ․ RCSP
  • Ո՞րն է սահմանազատման գործընթացի հնարավոր այլընտրանքը։
  • Ի՞նչ են իրենցից ներկայացնում սահմանազատման փուլային և փաթեթային տարբերակները։
  • Հայաստանի ներքաղաքական դաշտում ի՞նչ քննարկումներ կան սահմանազատման վերաբերյալ։
  • Ի՞նչ հեռանկարների կարող է հանգեցնել եկեղեցու՝ ներքաղաքական խնդիրներին ակտիվ ներգրավվածությունը։
  • Ինչպիսի՞ն է բանակի հեղինակությունը ներկայումս, և որքա՞ն է հայկական և ադրբեջանական զինված ուժերի բյուջեների տարբերությունը։

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են պատմաբան, հրապարակախոս, մեդիափորձագետ Գոռ Մադոյանը, արձակագիր Հայկ Հովյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Գոռ Մադոյան

«Հնարավոր չի խոսել ժողովրդի անունից, որպես եկեղեցի, բայց՝ քննադատության դեպքում ասել, որ եկեղեցուն մի քննադատեք. Ոչ, ռուբիկոնը երբ անցնում ես՝ առդեն գնում ես ռուբիկոնից այն կողմի իրավունքներով և սկզբունքներով»։

Հայկ Հովյան

«Այս ամենի շահառու կարող է լինել Ռուսաստանը, որովհետև իմ համոզմամբ Ռուսաստանը Հարավային Կովկասում ունի մի դաշնակից՝ հայ-ադռբեջանական կոնֆլիկտը։ Մտածել, որ Ռուսաստանի օգնությամբ հնարավոր է կոնֆլիկտը փակել՝ մանկամտություն է։ Ոչ մի ակնարկ չկա այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է այս կոնֆլիկտը փակել»։

Արեգ Քոչինյան

«Այն մտածողությունը, թե մենք հիմա թույլ ենք, մի քիչ շունչ քաշենք, մի քիչ ուժեղանանք՝ նոր գանք այդ գործընթացների մեջ մտնենք՝ մի քանի խնդիր ունի. Առաջինը՝ իսկ ո՞վ է ասել, որ ինչ-որ մեկը սպասելու է, որ ուժեղանաս, երկրորդը՝ ո՞վ է ասել, որ այդ ինչ-որ մեկը, որ պետք է սպասի՝ ընթացքում ոչինչ չի անելու։

Սահմանազատման և սահմանագծման գործընթացից խուսափելն ինքնասպանություն է պարզապես։ Այս գործընթացից խուսափելը շատ ավելի թանկ է արժենալու, քան՝ ցանկացած վերջաբան, որը կարող է լինել»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037