Դիլեմա 54. Տնտեսական դիվերսիֆիկացիա

հեղ․ RCSP
  • Ի՞նչ է նշանակում տնտեսական դիվերսիֆիկացիա։
  • Արդյո՞ք դիվերսիֆիկացված է Հայաստանի տնտեսությունը։
  • Ի՞նչ դեր ունեն ներքին բարեփոխումները տնտեսության զարգացման գործում։
  • Հնարավո՞ր է արդյոք նվազեցնել տնտեսական կախումը Ռուսաստանից՝ շարունակելով մնալ ԵԱՏՄ-ում։
  • Ինչքանո՞վ են արաբական երկրները գրավիչ և հեռանկարային Հայաստանի տնտեսության զարգացման համար։

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են տնտեսագետ, ՀՊՏՀ մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ Սոս Խաչիկյանը, տնտեսագետ, ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Սոս Խաչիկյան

«Եվրամիության շրջանակում մեր հնարավորությունների տեսանկյունից հատուկ ուսումնասիրություն պետք է իրականացնել։ 

Իհարկե, ցանկալի է շատ ավելի բարձր ստանդարտներով միջավայրի հետ ինտեգրվել, այնպիսին, ինչպիսին ԵՄ-ն է, բայց պետք է նաև պատկերացնել դրա հետ կապված և՛ ռիսկերը, և՛ հնարավորությունները, ինչպես նաև՝ խոչընդոտները, որոնք, ըստ իս բավականին մեծ են… սա ենթադրում է, որ օրակարգը պետք է ձևավորվի հատուկ վերլուծությունների, հատուկ ուսումնասիրությունների հիման վրա»։

Արմեն Քթոյան

«Կա ռիսկի ինչ-որ մի մակարդակ՝ ոչ համակարգայինը, որը կարող ես դիվերսիֆիկացիոյավ նվազեցնել։ Պետք է հասկանանք, որ դիվերսիֆիկացիայից շատ բան պետք է չէ պահանջել, բայց դիվերսիֆիկացիայի հիմքում, չափանիշը պետք է լինի ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը։ Եթե այդ արդյունավետությունը պահանջում է, որ հարաբերություն պետք է կառուցես այս երկրի հետ, եթե պահանջում է, որ քո տնտեսության այս մի ճյուղում պետք է այս ստանդարտները կիրառես, և այն ճյուղի խթանման համար այսքան ռեսուրս հատկացնես, ուրեմն՝ դա պետք է կատարես»։

Արեգ Քոչինյան

«Մեր խնդիրների լուծումը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, կառուցակարգերի հետագա զարգացման և խորացման մեջ է»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037