«Ռուսաստանը չի ուզում հայ-ադրբեջանական կարգավորում։ Ռուսաստանի համար հարավային Կովկասում հնարավոր վատ սցենարն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան ստորագրել խաղաղության պայմանագիր, դրան էլ հաջորդի հայ-թուրքական կարգավորում. Սա մղձավանջային սցենար է Ռուսաստանի համար»…
…«Ինձ մոտ տպավորություն է, որ Հայաստանի կառավարությունը ուզում է անել ամեն ինչ, որպեսզի ՀԱՊԿ-ը Հայաստանը հանի իր կազմից… ըստ էության նման պրոցեդուրա կա, հավաքական անվտանգության խորհուրդը կարող է նման որոշում կայացնել և ուղղակի հեռացնել Հայաստանը կազմակերպության կազմից՝ կրելով դրա քաղաքական պատասխանատվությունը։ Այսինքն ստացվում է, որ վերջին քայլը ոչ թե Հայաստանն անի և կրի դրա պատասխանատվությունը, այլ՝ հասցնի իրավիճակը նրան, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին հեռացնելուց բացի այլ ելք չտեսնեն»։