Դիլեմա 59. Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը․ մաս 1-ին

հեղ․ RCSP
  • Ի՞նչ ռիսկեր է պարունակում ստատուս-քվոյի պահպանումը հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում։ 
  • Ներկայումս Հայաստանը ի՞նչ ռեսուրսներ և հնարավորություններ ունի բանակցություններում։ 
  • Ինչքանո՞վ է հայկական կողմի համար շահեկան բանակցությունների երկկողմ, առանց միջնորդների ձևաչափը։ 
  • Միջնորդավորված բանակցությունների ի՞նչ  տարբերակներ կան առհասարակ, և ինչո՞ւ են դրանք ոչ նպատակահարմար այս կամ այն կողմի համար։ 
  • Ի՞նչ հեռանկար է սպասվում Հայաստանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դադարեցման պարագայում։ 
  • Ի՞նչ հարցերում Թուրքիան և Ադրբեջանն ունեն ներքին կոնֆլիկտներ։ 
  • Արդյո՞ք ռացիոնալ էր հայկական կողմի` բանակցությունների քառակողմ ձևաչափի (Հայաստան, Ադրբեջան, Ֆրանսիա, Թուրքիա)  մերժումը։ 
  • Արդյո՞ք Ադրբեջանի քաղաքական հռետորաբանության և բանակցային գործընթացի միջև կան հակասություններ։  
  • Ինչո՞ւ Ադրբեջանը չի ստորագրում Խաղաղության պայմանագիրը։ 

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» հաղորդաշարի հերթական թողարկմանը այս հարցերը վերլուծում են պատմաբան Նժդեհ Հովսեփյանը, Ալիք Մեդայի հիմնադիր Արսեն Խառատյանը  և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Արսեն Խառատյան

«Մեր խոսակցությունը բանակցային գործընթացի հնարավոր ֆորմատների մասին պետք է ընդլայնել և բաց մտքով նայել շատ հարցերին: Որքան էլ երկկողմ բանակցությունները խնդրահարույց լինեն, դրանք ունեն դրական կողմեր:

Ադրբեջանն անընդհատ կարողանում է մնալ օրակարգ թելադրող, այն պատճառով, որ Հայաստանն իր ունեցած դիվանագիտական այլ տարածքները կամ զիջել է ընդհանրապես, կամ կառուցողական երևալու պատճառով ընտրել է դրանց մասին չխոսելու տարբերակը»:

Նժդեհ Հովսեփյան

«Խաղաղության պայմանագիրը լինելու է երկու երկրների միջև իրավաքաղաքական հարաբերությունների հիմք և թույլ է տալու չեզոքացնել պատերազմի սպառնալիքը: Խաղաղության պայմանագրի նկատմամբ պետք է իջեցնել ակնկլիքների սանդղակը և ստանալ պայմանագրով այն ամենը, ինչ հնարավոր է:

Իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունները թշնամական մակարդակից պետք է փոխել մրցակցայինի՝ կիրառելով դիվանագիտական ողջ գործիքակազմը»:

Արեգ Քոչինյան

«Մեզ համար շատ ավելի շահեկան կլիներ, եթե հայ-ադրբեջանական բանակցություններում լիներ մեզ առնվազն հաճելի որևէ միջնորդ: 

Բայց երկկողմ բանակցությունները վատ են համեմատած բազմակողմ-երաշխավոր ձևաչափի հետ, որը սակայն լավ է ընդհանրապես բանակցություններ չլինելու տարբերակից»:

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037