Ղարաբաղը կործանվեց ռուսների աչքի առջև, էլ ի՞նչ համաձայնության մասին է խոսում Լավրովը. Արեգ Քոչինյան

հեղ․ RCSP

  Ի պատասխան ՌԴ արտգործնախարարի այն հայտարարությանը, թե Հայաստանը սաբոտաժի է ենթարկում Սյունիքով կոմունիկացիաների համաձայնությանը՝ Արեգ Քոչինյանը իր հարցազրույցում նշում է, որ խնդիրը Մեղրիով հնարավոր անցնող ճանապարհին ռուսական վերահսկողության մեխանիզմներն են, որոնք կյանքի չեն կարող կոչվել: 

   Քաղաքագետը Պուտինի այցը Բաքու որակում է լայն քաղաքական կոնտեքստում՝ նշելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման նոր մակարդակը: «Ռուսաստանը վերադիրքավորվում է տարածաշրջանում: Այն իր համար նոր դաշնակից է գտել, որը ալյևս Հայաստանը չէ»: Սա բացատրվում է նրանով, որ առաջինը՝ Ադրբեջանը հարուստ է էներգառեսուրսներով, ավելի կարևոր է լոգիստիկ առումով քան Հայաստանն ու Վրաստանը միասին վերցրած: Երկրորդը՝ կառավարման համակարգով և արժեբանորեն շատ մոտ է Ռուսաստանին ի տարբերություն Հայաստանի ու Վրաստանի: Եվ երրորդը՝ եթե Հայաստանն ու Վրաստանը ընտրել են ԵՄ-ին ուղղված վեկտորը, ապա Ադրբեջանում նման մտադրություններ չկան: 

   Այն հարցին, թե ինչ մակարդակի վրա է պատերազմի հավանականությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարությունները, ԱՔՀԿ նախագահը պնդում է, որ այն նվազ է համեմատած 2022 թ-ի սրացումների հետ, սակայն նոր սրացումների հավանակությունը վերջինս նույնպես չի բացառում: «Բոլոր աշխատանքները Ադրբեջանի հետ պետք է տարվեն երկկողմ ձևաչափով հնարավոր էսկալացիայի հավանակությունը հնարավորինս նվազեցնելու համար»

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037