Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են քաղաքագետ Նարեկ Մինասյանը, պատմական գիտությունների թեկնածու, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
🔹 Այս պահին ի՞նչ վիճակում են Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները:
🔹 Արդյո՞ք Արբեջանը որդեգրել է իր դիրքորոշման կոշտացման քաղաքականություն:
🔹 Միջազգային իրավունքի հետընթացն ու կոշտ ուժի առաջխաղացումը:
🔹 Ի՞նչ ակնկալել ընտրություններով լի 2024 թվականից:
🔹 Հայաստանն ինչպե՞ս կարող է դիմակայել տարբեր ուղղություններից կանխատեսվող ճնշումներին:
🔹 Արդյո՞ք փոխվել է Ադրբեջանի վերաբերմունքը միջանցքի հարցին:
🔹 2024 թվականին որքանո՞վ է հավանական ուժի կիրառումն ու կոնֆլիկտի սրացումը:
Նարեկ Մինասյան
«Պետք է լինենք առավել սթափ, առավել կենտրոնացած և իհարկե մեր կարևոր առաջնահերթությունը դա ինքնապաշտպանության մակարդակի ամրացումն է։ Միջազգային ուշադրությունը մեր տարածաշրջանում գնալով նվազում է, և դա այն կարևոր լծակներից մեկն էր, որը մենք 2023 թվականին ակտիվորեն օգտագործում էինք Ադրբեջանի ախորժակը հնարավորինս զսպելու, կառուցողականության դաշտ տեղափոխելու համար։ 2024 թվականին ցավոք սրտի մեր այդ լծակը թուլանալու է և ամենառեալ գործոնը՝ հենց գետնի վրա իրավիճակը վերահսկողության տակ պահելն է»։
Արմեն Պետրոսյան
«Իմ գնահատմամբ գլոբալ անորոշությունների տարի է լինելու և Հայաստանի խնդիրը լինելու է տարբեր հնարավոր ուղղություններից կանխատեսվող ճնշումներին արդյունավետ դիմակայումը։ Այդ դիմակայման հարցում պետք է փորձել շատ ակտիվ պահել նախկին մեխանիզմները, որոնք արձանագրվել են անցյալ տարիների՝ հատկապես անցյալ տարվա ընթացում»։
Արեգ Քոչինյան
«Հիմքերի հիմքը Ադրբեջանի հետ ուժային դիսբալանսն է, և մինչև սա չփոխվի՝ մնացած և ոչինչ չի փոխվելու»։