Ինչո՞ւ է Երևանը խոսում նոր պատերազմի ռիսկից

հեղ․ RCSP

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանն անդրադարձել է հայ-ֆրանսիական հարաբերություններին, խոսել դրանք դե յուրե ռազմավարական մակարդակի վրա դնելու անհրաժեշտության մասին։

«Խաղաղության հաստատման և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում Ֆրանսիայի մեծագույն ներդրումը պետք է լինի Հայաստանի դիմադրունակության մակարդակի բաձրացմանն ուղղված ջանքերը»,-նշել է քաղաքագետը։

Այն, բացի ռազմատեխնիկական բաղադրիչից, իր մեջ ներառում է նաև ենթակառուցվածքների և էներգետիկ կարողությունների վերականգնումն ու Ռուսաստանից հնարավոր կախվածության նվազեցումը։ Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի առաջնային խնդիրն իր դիմադրունակության բարձրացումն է, երկրորդը՝ խաղաղության օրակարգի սպասարկումը և Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի լեգիտիմության նվազեցումը։ Չնայած նրան, որ խաղաղության պայմանագիրը չի երաշխավորելու երկու երկրների միջև խաղաղության հաստատումը, այնուամենայնիվ, այն ապաաէսկալացիայի հասնելու քայլ է։ 

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037