Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ որոշվում է Բաքվում

հեղ․ RCSP

ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը «Ալիք Մեդիայի» եթերում խոսել է տարածաշրջանային վերջին քաղաքական իրողություններից՝  մասնավորապես անդրադառնալով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին ու դրանց փոխկապվածությանը։

Քաղաքագետի պնդմամբ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հիմնականում որոշվում է Բաքվում՝ Թուրքիայի կողմից մեծ վստահության և գործընկերության բարձր պայմաններում։ Սա նաև պայմանավորված է Ալիև-Էրդողան անձնական հարաբերություններով և փոխադարձ կայուն աջակցությամբ։ Վերջինիս խոսքով՝ Հայաստանը պետք է հասնի այն կետին, որ սահմանագծված և սահմանազատված սահմանների շնորհիվ ցանկացած էսկալացիա ճանաչվի ապալեգիտիմ։ ։ 

Անդրադառնալով նաև Cop29-ին Հայաստանի մասնակցությանը՝ Քոչինյանը նշել է.

«Եթե Հայաստանը համաժողովին մասնակցություն է ունենում բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով, ապա վերջինս չի կարող վերադառնալ ձեռնունայն և կփորձի առնվազն բանակցել ռազմագերիների կամ համաձայնեցված խաղաղության պայմանագրի ստորագրման հարցերի շուրջ»։ 

Ընթերցեք նաև