Հանրային հեռուստաընկերության կիրակնօրյա թողարկման շրջանակում ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» թեզին: Մինասյանը ներկայացրել է, թե ինչ զարգացում է ապրել տվյալ թեզը Ադրբեջանի քաղաքական ղեկավարության խոսույթում:
Փորձագետի դիտարկմամբ՝ պաշտոնական Բաքուն հետևողականորեն փորձում է ինստիտուցիոնալացնել տվյալ թեզը, և Ադրբեջանի խորհրդարանում նախաձեռնող խմբի ձևավորումը դրա վերջին դրսևորումներից է: