ԱՔՀԿ ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահի ընտրությունում Դոնալդ Թրամփի հաղթանակին՝ ներկայացնելով Հարավային Կովկասում ամերիկյան հաջորդ վարչակազմի հնարավոր քաղաքական առաջնահերթությունները:
Փորձագետը խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը չի ցուցաբերում բավարար քաղաքական կամք խաղաղության պայմանագրի վերջնականացման համար: