ՀՀ-ի ու Թուրքիայի շահերը խաղաղության պայմանագրի հարցում ավելի մոտ են, քան Թուրքիայի ու Ադրբեջանի

հեղ․ RCSP

Արեգ Քոչինյանը, Civic News լրատվականին տված հարցազրույցում գնահատելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը, նշել է, որ այն ամբողջությամբ բաց և թափանցիկ է, ինչպես չի եղել որևէ այլ բանակցային փուլում։

Քաղաքագետի պնդմամբ՝ Թուրքիային պետք է խաղաղության պայմանագրի ստորագրումը ոչ այնքան քաղաքական, որքան տնտեսական շահերով պայմանավորված։ Եվ այս առումով տարածաշրջանում պարադոքսալ կերպով համընկնում են Հայաստանի ու Թուրքիայի, և հակառակը՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի շահերը։

«Թրամփի ադմինիստրացիայի հետ պետք է ակտիվ աշխատանքներ տարվեն, քանի դեռ ԱՄՆ-ի քաղաքականությունը Հրվ Կովկասի շուրջ ձևավորման փուլում են»- նշել է Քոչինյանը։

Ընթերցեք նաև