Ալիևը հրաժարվել է Պետքարտուղար Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից, պահանջում է Թրամփի հետ հանդիպում

հեղ․ RCSP

Factor TV-ի եթերում Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը խոսել է Ադրբեջանի անկախության օրվա առթիվ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի կողմից Բաքվին ուղղված շնորհավորական ուղերձի հիմնական շեշտադրումներից։

Նա նաև անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Մինասյանի գնահատմամբ՝ ադրբեջանական կողմը, առաջ քաշելով նախապայմաններ, փորձում է ձգձգել խաղաղության համաձայնագրի ստորագրումը՝ չցանկանալով զրկվել Հայաստանի վրա ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով ազդելու գործիքակազմից։

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ՝ ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը որևէ քայլ չի ձեռնարկում իր հանրությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։

Ընթերցեք նաև