Երևանի և Բաքվի մամուլի ակումբների համատեղ նախաձեռնությամբ CivlNet-ի եթերում ԱՔՀ կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը քննարկում է ունեցել ադրբեջանցի քաղաքագետ Ֆարհադ Մամեդովի հետ։
Փորձագետները վերլուծել են տարածաշրջանի քաղաքական զարգացումները՝ Լաչինում կայացած Ադրբեջան–Թուրքիա–Պակիստան գագաթնաժողովը, ՀՀ իշխանությունների հակասությունները ԱԱԾ-ի և ԱԱԵ-ի հետ, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Երևան ու Բաքու, ինչպես նաև Ուկրաինայի «Ոսկե սարդոստայն» գործողությունն ու դրա հետևանքները։