Երևանում մայիսի 26-27-ն ընթացող «Yerevan Dialogue 2025» միջազգային ֆորումի շրջանակներում իրենց մասնակցությունն են ունեցել ԱՔՀ կենտրոնի փորձագետներ Ռոբերտ Ղևոնդյանը, Սամվել Մելիքսեթյանը և կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը:
Արեգ Քոչինյանը որպես բանախոս հանդես է եկել «Տրանսատլանտյան տուրբուլենտություն. Եվրոպայի ապագան՝ ամերիկյան անհաստատության պայմաններում» թեմայով պանելային քննարկմանը:
Իր ելույթում Քոչինյանը վերլուծել է գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերները՝ հատուկ ընդգծելով անվտանգային ոլորտում տեղի ունեցող կայուն ու խորքային փոփոխությունները, որոնք էական ազդեցություն են ունենում Հայաստանի դիմադրողականության ձևավորման վրա՝ հատկապես Եվրոպական միության հետ փոխգործակցության խորացման պայմաններում: