Ծրագրերի համակարգող

հեղ․ RCSP

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն»-ին անհրաժեշտ է  նպատակասլաց և պատասխանատու ծրագրերի համակարգող։ Աշխատանքային փորձը հասարակական կազմակերպությունների ծրագրերի նախագծման, մշակման և կառավարման ոլորտում պարտադիր է։ Աշխատանքի կազմակերպման ձևաչափը՝ գրասենյակային:

Գործառույթները

  • Ներգրավել կազմակերպության կազմակերպչական աշխատանքներում, 
  • Նախագծել և մշակել դրամաշնորհային ծրագրեր, 
  • Կատարել դրամաշնորհային ծրագրերի բյուջետավորում,
  • Իրականացնել նախագծերի և դոնորների պահանջների համապատասխանության, առաջընթացի մոնիթորինգ, 
  • Վերահսկել ծրագրերի իրականացման և կառավարման աշխատանքները, 
  • Կազմել դրամաշնորհային ծրագրերի հաշվետվությունները,
  • Աջակցել գործադիրին ծրագրերի ու կազմակերպության կառավարման և իր պարտականությունների կատարման գործում։

Պահանջվող հմտություններ

  • Հայերենի և անգլերենի (գրավոր, բանավոր) գերազանց իմացություն,
  •  Google Workspace-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheet, Forms) և Microsoft office փաթեթի լավ իմացություն,
  • Վերլուծական և արդյունավետ հաղորդկացման հմտություններ,
  • Արագ և արդյունավետ որոշումներ կայացնելու կարողություն,
  • Մեծածավալ և բազմափուլ ծրագրեր վարելու ունակություն
  • Տեղական և արտասահմանյան գործընկերների հետ բանակցություններ ու քննարկումներ վարելու կարողություն 

Աշխատանքային գրաֆիկը – Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։30

Աշխատանքի վայր – ԱՔՀԿ գրասենյակ․ Ազատության 2Ա, 27Ա բնակարան

Մեկնարկային Աշխատավարձը – 550․000 դրամ (Հարկերը ներառյալ)

Աշխատելով մեզ հետ Դուք հնարավորություն կունենաք ապահովելու անհատական և մասնագիտական աճ, ինչպես նաև աշխատելու փորձառու և առաջատար մասնագետների հետ: Դառնալով ԱՔՀԿ թիմի անդամ, դուք ձեռք կբերեք հարուստ փորձ համապատասխան բնագավառում, կզարգացնեք թիմային աշխատանքի հմտությունները, ստեղծելով նոր կապեր։

Աշխատանքի մեկնարկը Օգոստոսի 1-ից, որին կնախորդի 15-օրյա փորձաշրջան։

 Կենտրոնի աշխատակազմին որպես ծրագրերի համակարգող  անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը:

Մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: 

Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։ 

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037