Հայտարարություն՝ Արամ Մանուկյանի կողմից բանավեճի հրավերի մերժման վերաբերյալ

հեղ․ RCSP

Նախօրոք հայտնել էինք, որ news.am լրատվականի եթերում Արամ Մանուկյանի կողմից «Հայաստանի Հանրապետության հիմնական կախվածությունները Ռուսաստանի Դաշնությունից․ սպառնալիքներ և լուծումներ» հետազոտական աշխատանքի վերաբերյալ կեղծ և մանիպուլյատիվ հայտարարությունները Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի կողմից համարվում են անընդունելի։

Եվ ահա, Հանրային հեռուստաընկերությունն առաջարկել է նշված թեմայով բանավեճ անցկացնել ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանի և ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանի միջև։ Թեպետ ԱՔՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը ընդունել է հրավերը, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՀԱԿ ներկայացուցիչը մերժել է այդ բանավեճի գաղափարը։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը հայտնում է, որ Արեգ Քոչինյանը պատրաստ է վերոնշյալ հարցի շրջանակներում բանավեճ անցկացնել ոչ միայն Արամ Մանուկյանի, այլև Հայ Ազգային Կոնկգրես կուսակցության վարչության բոլոր անդամների հետ՝ իրենց հարմար ձևաչափով՝ առանձին-առանձին կամ թեկուզ միաժամանակ։ Եթե ինքնահռչակ «երրորդ» ուժի շրջանակներում կա գոնե որոշ ինտելեկտուալ ներուժ՝ մենք պատրաստ ենք բանավեճի: Տեր եղե’ք Ձեր խոսքերին:

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037