Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնին անհրաժեշտ է Գործադիր օգնական՝ նպատակասլաց և ակտիվ երիտասարդ, ով կներգրավվի մեր կազմակերպչական աշխատանքներում, կիրականացնի տարաբնույթ նախաձեռնություններ և կօգնի նախագահին՝ վերջինիս պարտականությունների կատարման հարցում։ Գործառույթները`
• Գործադիրի կողմից տրված ընթացիկ հանձնարարությունների կատարում
• Կազմակերպության ընթացիկ աշխատանքների կազմակերպում, վարչական աջակցության ապահովում
• Միջոցառումների կազմակերպում
• Գործընկերների ու գործընկեր կազմակերպությունների հետ կապ
• Ծրագրերի ու նախագծերի վարում
• Ադմինիստրատիվ այլ աշխատանքների իրականացում Պահանջվող որակավորումները
• Հայերեն գրավոր և բանավոր սահուն խոսք
• Անգլերենի գերազանց իմացություն
• G-Suite-ի հավելվածների (Google Drive, Docs, Sheets, Forms) իմացություն
• Ստեղծարարություն և արդյունավետ հաղորդկացման հմտություններ
• Կազմակերպչական հմտություններ
• Խնդիրներն արագ լուծելու ունակություն
• Անհատական և թիմային աշխատանքի կարողություն
• Ժամանակի կառավարում և պատասխանատվության բարձր զգացում
• Մանրուքների հանդեպ մեծ ուշադրություն
Աշխատանքային փորձը ցանկալի է։
Բարձրագույն կրթությունը պարտադիր է։ Մագիստրոսի աստիճանը հետևյալ ուղություններում կդիտվի որպես առավելություն (միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, հանրային կառավարում, պատմություն)
Աշխատանքային գրաֆիկը – Երկուշաբթի-Ուրբաթ 09։30-18։30
Աշխատանքի վայր – ԱՔՀԿ գրասենյակ․ Ազատության 2Ա, 27Ա բնակարան։
Աշխատանքի մեկնարկ — Դեկտեմբերի 1
Մեկնարկային Աշխատավարձը – 350000 դրամ (Հարկերը ներառյալ)
Աշխատելով մեզ հետ Դուք կունենաք հնարավորություն ապահվելու անհատական և մասնագիտական աճ, ինչպես նաև աշխատելու փորձառու և առաջատար մասնագետների հետ:
Իրականացնելով կազմակերպության բազմաբնույթ կազմակերպչական ծրագրերն ու նախագծերը՝ կունենաք հարուստ փորձ համապատասխան բնագավառում, կզարգացնեք թիմային աշխատանքի հմտությունները, ձեռք կբերեք նոր ընկերներ և ծանոթություններ, կդառնաք մշտապես աճող, դինամիկ և գործուն թիմի անդամ:
Կենտրոնի աշխատակազմին որպես գործադիր օգնական անդամակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: Մեկ շաբաթվա ընթացքում մենք Ձեզ հետ կապ կհաստատենք նշված էլեկտրոնային հասցեի միջոցով: Խնդրում ենք ստուգել նաև հաղորդագրությունների spam բաժինը՝ հնարավոր բացթողումներից խուսափելու համար։
174