Հայաստան-Թուրքիա բանակցություններում ի հայտ են եկել որոշակի լարում, խնդիրներ։ «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։
«Կողմերը, կամ կողմերից մեկը, բավարար քաղաքական կամք չեն ցուցաբերում հարաբերությունների կարգավորմանը գնալու համար։ Դժվար է ասել, թե իրականում որն է՝ Հայաստա՞նն է, Թուրքիա՞ն է, թե՞ երկուսն էլ են, որովհետև կողմերը փաստացի արդեն իսկ բացահայտել են միմյանց նկատմամբ որոշակի պրետենզիա, որոշակի բողոքներ՝ էսպես ասենք», — նշեց Քոչինյանը
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ։
Իսկ ձայնագրությունը կարող եք լսել այստեղ։