Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ քաղաքական հաշվեհարդար չի տեսել ոչ մեկի նկատմամբ։ Հանրության հիշողությունն արդյո՞ք հնարավոր է ջնջել։ Միթե՞ հնարավոր է մոռանալ հոկտեմբերի 27-ը, մարտի մեկը, «Առագաստ» սրճարանի դեպքը, Քոչարյանի կառավարման տարիների քաղաքական սպանությունները, որոնց 90 տոկոսը բացահայտված չէ։ Քոչարյանն իր մեդիառեսուրսով ու ահռելի փողերով միգուցե կարող է հասարակության որոշ շերտի համար «հերոսի» կերպար ձևավորել, բայց այդ տիրույթից դուրս բախվում է դաժան իրականությանը։ Երեկ զինվորների մայրերը Քոչարյանին բավական կոշտ ձևով հեռացրեցին Եռաբլուրից։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վերլուծաբան Արեգ Քոչինյանի և «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Արտաշես Խալաթյանի հետ: