Երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը վերսկսել էր ՀՀ սահմանի գնդակոծությունը: Արդյոք երեկվա նախնական տվյալներով երկու զոհերը եւ նույնքան վիրավորները Ղազախստան ուղարկված խաղաղապահների գի՞նն էին: Բոլոր դեպքերում այս զարգացումների ֆոնին ուշադրության է արժանի այն, որ Ադրբեջանն է վերջին երկու օրերին կարծես թե բավականին սիստեմավորված սրում իրավիճակը թե արցախյան, թե Հայաստանի սահմանների ուղղությամբ: Սա ակնհայտորեն Բաքվի դժգոհության դրսևորում է:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ, պատմաբան Արեգ Քոչինյանի հետ: