Քաղաքագետ, պատմաբան Արեգ Քոչինյանը արտգործնախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանի նշանակումը նորմալ է գնահատում։ Ասում է՝ պատմության մեջ լավագույն նախարարները կադրային դիվանագետներ չեն եղել, թեպետ կեսկատակ նկատում է՝ Միրզոյանը դժվար թե հավակնի պատմության մեջ մնալ լավագույն արտգործնախարար։ Ինչևէ, նշում է․ «Սեղանին դրված է Հայաստանի փրկության հարցը․ տաքգլխությունը մեզ բերեց այսօրվան։ Հիմա պետք է ավելի սթափ ու սառը դատել»։
180