Հայաստան դաշինքը, որ 21 տոկոսով երկրորդ տեղն է զբաղեցրել Հայաստանի խորհրդարանի ընտրությանը, հայտարարել է, որ չի ճանաչում ընտրության արդյունքը, քանի որ այն համոզիչ չէ: Մի կողմ թողնենք այն, որ ըստ էության անեկդոտային է հնչում, երբ 2003 և 2008 թվականի նախագահի ընտրություն կազմակերպած Ռոբերտ Քոչարյանը դժգոհում է, կամ դատապարտում ընտրակեղծարարությունը: Նա իհարկե ունի դրա իրավունքը, բայց այդ իրավունքի իրացմանը լուրջ բնույթ հաղորդելու համար նախ պետք է սկսել հենց 2003-ից, անցնել 2008-ով՝ նվազագույնը, հետո միայն հասնել մեր օրեր:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ քաղաքագետ, պատմաբան Արեգ Քոչինյանի և Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար մարմնի անդամ Արտաշես Խալաթյանի հետ