«Մենք խոսել ենք այն մասին, որ քաղաքական դաշտում լճացում է՝ նկատի ունենալով հին ուժերի և հեղափոխական ուժերի «փոխհրաձգությունը», և նշել էինք, որ դրա այլընտրանքի բացակայությունը հաղթահարելու ճանապարհը պոզիտիվ օրակարգի ձևավորումն է կառավարության կողմից: Թերևս, վարչապետի այս քայլը կարող ենք համարել այդ լուծմանն ուղղված առաջին քայլերից մեկը:
Սա, իհարկե, նոր քայլ չէ, բայց կորոնավիրուսի ճգնաժամից հետո դիտարկվում է որպես պոզիտիվ օրակարգ: Գնդակն արդեն նոր ձևավորվող քաղաքական ուժերի դաշտում է, որոնք իրենց քայլը պետք է անեն, որպեսզի հաղթահարվի «հին-նոր» դիսկուրսը և զբաղվեն նոր քաղաքական դիսկուրսի ձևավորմամբ»: