Բաքուն կսկսի պատերազմը, երբ կստանա Մոսկվայի համաձայնությունը

հեղ․ RCSP

«Պատերազմի հավանականությունն ըստ իս բարձր կլինի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը զգացողություն ունի, որ կարող է պատերազմի ճանապարհով ստանալ այն, ինչը չի կարողանում ստանալ բանակցությունների և դիվանագիտական աշխատանքների ճանապարհով։ Իսկ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ մենք ունենք այս աստիճանի խախտված ուժերի հարաբերակցություն»… 

…«Ժամանակն օգտագործում ենք սարսափելի անտաղանդ ձևով և սարսափելի անհեռանկարային ձևով։ Մարդիկ, ովքեր այսօր ունեն իշխանություն, ցուցաբերում են նույն անպատասխանատվությունը, որը ցուցաբերել են և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը. 20 տարի վերարտադրելով ստատուս քվոն, իրենց ուսերից թոթափելով լուծումների գնալու պատասխանատվությունը։ Բայց հիմա ժամանակը շատ ավելի քիչ է, քան ունեին Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա հետևանքները, որոնց հետ մենք առերեսվելու ենք՝ շատ ավելի վատն են լինելու, քան հետևանքները, որոնց մենք առերեսվեցինք այդ հանցավոր անգործության՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Եվ հիմա այս ամենը քննարկելու փոխարեն մենք քննարկում ենք՝ տա՞նք, թե՞ չտանք Լաչինը, ոնց որ թե դա մեր տալ կամ չտալով է»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037