Ունի արդյո՞ք Սփյուռքն իրավունք՝ մասնակցելու Հայաստանի ներքաղաքական կյանքին, ազդելու Հայաստանի արտաքին քաղաքականության, անվտանգային քաղաքականության, հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացների կամ իրագործվող որևէ այլ քաղաքականության վրա, առավել ևս ճնշում գործադրելու այդ քաղաքականությունը մշակողների վրա…
…Իրավունքի տեսանկյունից պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ էթնիկ պատկանելությունը ու քաղաքացիությունը լիապես տարբեր երևույթներ են։ Իրավական պետությունը հարաբերվում է մարդու հետ՝ բացառապես նրա քաղաքացիությունից ելնելով….
…Քաղաքական-փիլիսոփայական հարթության մեջ գոյություն ունեն այնպիսի հասկացություններ, ինչպես, օրինակ, երկու պետությունների շահերի հակասականությունը։ Օրինակ՝ ինչպե՞ս պետք է վարվի մի մարդ, ով Ռուսաստանի կամ Ֆրանսիայի քաղաքացի է, բայց մասնակցում է ՀՀ-ում քաղաքականության ձևավորմանը, երբ նշյալ երկրների շահերին հակասող որոշում պետք է կայացվի, որովհետև այդ երկրների ու ՀՀ-ի շահերը անհրաժեշտաբար կարող են չհամընկնել։ Սրանից էլ բխում է հաջորդ քաղաքական-փիլիսոփայական հարցը, թե ի՞նչն են մարդիկ համարում Հայաստան՝ ՀՀ-ն իր արդի սահմաններո՞ւմ, թե՞ իրենց մտապատկերում առկա «պապենական էրգիրը», հետևապես նաև՝ ո՞րն է սրանցից գերակա։
Ամբողջական վերլուծությունը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ։