«Ադրբեջանն այսօրվանից իր համար պլան Բ է մշակում, այսինքն` Իրանի տարածքով այլընտրանքային ճանապարհ է պատրաստում՝ դեպի Նախիջևան, որ, եթե Լաչինի վրա՝ իր վերահսկողության տակ գտնվող ճանապարհահատվածում վաղը, կամ մյուս օրը, կամ ինչ-որ ժամանակ տեղադրի այդ անցակետը, դա լինի իրապես նույն կարգավիճակով անցակետ, ինչպիսին որ կա Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանագծին։ Ըստ էության՝ Հայաստանի կապը Արցախի հետ դրանով կընդհատվի»…
…«Կարգավորված հարաբերություններով Թուրքիան մեզ համար շատ ավելի կանխատեսելի պետություն է, քան առանց որևէ հարաբերությունների Թուրքիան։ Եվ Թուրքիան, որի հետ մենք խոսում ենք, ավելի պակաս վտանգ է մեզ համար ներկայացնում, քան Թուրքիան, որի հետ մենք ընդհանրապես չենք հաղորդակցվում»։