Այն, ինչի համար սկսվել էր հարձակումը, ամբողջապես համապատասխանում է Ռուսաստանի շահերին. Ղևոնդյան

հեղ․ RCSP

«Այսօր պարզ է, որ այն անվտանգային համակարգը, որի մաս է Հայաստանը՝ չի աշխատում։ Տեսանք, որ թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ գոյաբանական սպառնալիքներին համարժեք պատասխան չեն տալիս»…

…«ՀԱՊԿ-ից դուրս գալը մեկ օրվա, մեկ ժամվա հարց չէ, այն տևում է ամենաքիչը վեց ամիս և այդ գործընթացը պետք է ուղղակի սկսել։ Դրան զուգահեռ Հայաստանն իրավունք ունի օրինակ սառեցնել անդամությունը ՀԱՊԿ-ին՝ հայտարարելով, որ հրաժարվում է իրավունքներից և պարտականությունները կատարելուց. սա կլինի ՀԱՊԿ-ից դուրս գալու մեկնարկը»։

…«Չեմ կարծում, որ Միացյալ նահանգները մեզ ռազմական աջակցություն կտրամադրի, եթե մենք գտնվում ենք իր թշնամու ռազմական կազմակերպության մեջ։ Սակայն ՀԱՊԿ-ից դուրս գտնվելն էլ չի նշանակում, որ ռազմական աջակցությունը տրվելու է, բայց նշանակում է, որ դրա հնարավորությունը կարող է լինել»։

Ընթերցեք նաև