«Խնդիրը, ոչ թե պահանջ դնելն է, այլ այն է, որ Պրահայից հետո Հայաստանը փորձում է այդ եռակողմ ձևաչափը՝ «Շառլ Միշել-Փաշինյան-Ալիև» ձևաչափը, որոշակիորեն տրանսֆորմացնել՝ նաև ներառելով Մակրոնին, իսկ Մակրոնը, մենք գիտենք, որ այս պահին խնդրահարույց է Ադրբեջանի համար՝ առավել ևս Ֆրանսիայի Սենատի վերջին բանաձևից հետո։ Ալիևը, և ընդհանուր առմամբ՝ Ադրբեջանի իշխանությունը, վերապահումով է մոտենում Ֆրանսիայի միջնորդական ջանքերին, և այս իրավիճակում նորմալ է, որ Ադրբեջանը փորձում է բոյկոտել հանդիպումը, և Մակրոնի այդ միջնորդական գործընթացին մասնակից դառնալը, այսպես ասած՝ ապալեգիտիմացնել:
Հայաստանի խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր շանսն ու հնարավորությունն օգտագործելը, որպեսզի, օրինակ Ֆրանսիայի մասնակցությունը մնա օրակարգային, որովհետև մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան որոշակիորեն հայանպաստ որոշում ունի, իհարկե, փոխադարձ շահերի համընկնման պատճառով»: