— Այն, որ Ալիևը չցանկացավ հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ֆրանսիայի նախագահի ներկայության պայմաններում, վկայու՞մ է, որ Ալիևն էլ է կողմ ռուսական առաջարկներով բանակցությունները շարունակելուն։
-Սա երեք բանի մասին է խոսում։ Առաջինը, սա պատասխան է Ադրբեջանից Ֆրանսիայի սենատի ընդունած բանաձևին։ Երկրորդ, քառակողմ հանդիպման կայացման պարագայում պետք է եվրոպական քաղաքացիական առաքելության ժամկետների երկարաձգման հարց դրվեր, ինչին դեմ է Ադրբեջանը։ Եվ վերջապես, սա հնարավորություն է Ադրբեջանի համար՝ հավելյալ անգամ ցույց տալու Ռուսաստանին, որ իրենք շատ ավելի նպատակահարմար են համարում ռուսական ֆորմատով աշխատանքը։ Մանավանդ, երբ տեսնում ենք, որ ռուսական ֆորմատով աշխատանքը հատկապես կոմունիկացիաների բացման ուղղությամբ աշխատանքները բավականին ակտիվացրել է։
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ։