«Տիտղոսային, խորհրդարանական ընդդիմություն Հայաստանում չի ձևավորվում, և սա ինձ համար ներքաղաքական ամենամեծ խնդիրն է»…
…«Ակնհայտ է, որ Հայաստանն այս պահին գտնվում է հիբրիդային հարվածների ներքո։ Հարվածներն Հայաստանին հասցնում են երեք երկիր՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը։ Այս երեք պետություններն ունեն իրենց օրակարգերի որոշակի ընդհանրություններ՝ Հայաստանի վերաբերյալ իրենց պահանջներում։ Եվ տվյալ երկրների ընդհանրական հարվածների մի մասն էր սեպտեմբերյան հարձակումը Հայաստանի արևելյան սահմաններին, Լաչինի միջանցքի այս ճգնաժամը և այլ ճգնաժամեր, որոնք եղան այս տարվա ընթացքում։ Այս հարվածների նպատակը Հայաստանից՝ Հայաստանի տարածքում որոշակի զիջումներ կորզելն է»…
…«Չեմ տեսնում սցենար, որով՝ անգամ տեսականորեն հնարավոր կլինի, որ Հայաստանն իր պետականությունը կորցնի Ադրբեջանի հարվածների ներքո։ Բայց սցենար տեսականորեն, որ Հայաստանը կարող է պետականությունը կարցնել Ռուսաստանի հարվածների ներքո՝ տեսնում եմ, և այդ սցենարը կոչվում է միութենական պետություն»։