Արեգ Քոչինյանը «Երկիր Նաիրի» վեպի մասին

հեղ․ RCSP

«Թերևս վեպի ամենատրագիկ թելերից մեկն է հայ իրականության մեջ հայկական ընտրանին, Նաիրիի ընտրանին, մի քանի պատճառներով, առաջին պատճառը թերևս քաղաքական մտքի իսպառ բացակայությունն է»։

«Ծովից ծով Նաիրիով մորմոքված ընտրանին առանձնապես չէր հետաքրքրվում, թե այս մի 29 000 ք/մ տարածքի հետ ինչ կարող է տեղի ունենալ»։

«Շատ հետաքրքիր սիմբիոզ կա՝ պրագմատիզմի և ինֆանտիլության։ Պրագմատիզմը, որ հատուկ էր այս մարդկանց բիզնեսից տնտեսությունից, փող աշխատելուց, ոսոխի հետ առևտուր անելուց, այդ պրագմատիզմին զուգահեռ, սակայն, ընդհանուր հարցում, մեծ հարցում կա նախանձելի աստիճանի հավատ նաիրյան ապագային»։

«Գիրքը այն մասին է, որ ի վերջո պետք է ընտրել․ մենք ուզում ենք պատմական հայրենիքը, հայ դատը, հողերը և այլն, թե՞ այն հայրենիքը, որը որ կա։ Երբ որ նժարի վրա այս երկուսը դրվում են, ռեֆլեքսիայի, ինտելեկտի և քաղաքական մտքի իսպառ բացակայություն է ընտրել երևակայական հայրենիքը, ու դա ավարտվում է ողբերգությամբ»։

«Ըստ էության, հեղինակը, ի վերջո, անում է այն, ինչը իր ստեղծագործության մեջ ակնկալում էր, որ կաներ քաղաքական ընտրանին։ Հեղինակը ռեֆլեքսիայի է ենթարկում իր հետ տեղի ունեցածը և գալիս է բանական ու տրամաբանական եզրահանգումների»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037