«Արցախի էլիտայում ճգնաժամ կա. Ստեփանակերտը երբևիցե չի ցանկացել բանակցել։ Անցնող 30 տարիների ընթացքում բոլոր տարբերակներով խուսափել է բանակցությունների մաս կազմելուց, որովհետև մասնակցելը որոշակի պատասխանատվություն է ենթադրում»…
«Միացյալ նահանգներն, ըստ իս բավական հստակ են իրենց կողմնորոշման մեջ. Իրենք արցախյան թեմատիկայի մեջ չեն մտնելու և ցանկություն չունեն դառնալու նոր ստատուս քվոյի ճարտարապետության մաս»…
…«Կարծում եմ Հայաստանը իր տնային աշխատանքում պետք է անի ամենադժվար գործը՝ սահմանի առաջնահերթությունները։ Մինչև ինքներս մեզ համար պատասխան չգտնենք՝ քաղաքական դաշտում պատասխան չենք գտնելու»…
…«Քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, խոսք անգամ չեն կարող լինել լուրջ տեխնոլոգիական կամ ռազմատեխնիկական համագործակցության մասին Արևմուտքում։ Նահանգներն ունեն ընդհուպ մինչև օրենսդրական սահմանափակումներ ՀԱՊԿ անդամ երկրի հետ տեխնոլոգիական և ռազմատեխնիկական համագործակցության մասին»։