«Ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, այսօրվա իշխող ղեկավար Ջո Բայդենի վարչակազմը չի ցանկանում, որ աշխարհի տարբեր ռեգիոններում, այդ թվում՝ Կովկասում խնդիրները լուծվեն առանց իր շահերը հաշվի առնելու։ Սա ավելի մակրո մակարդակն է, իսկ եթե միկրո մակարդակում դիտարկենք, խնդիր կա Իրանի դոսյեի հետ, հիշում ենք՝ Իրանի հետ բանակցությունները փակուղու մեջ հայտնվեցին, երբ Ուկրաինանում հայտնվեցին իրանական անօդաչուներ»….
…«Լավատեսական գնահատականն այն է, որ պայթյուն չի լինի և իրավիճակը հնարավոր կլինի հանդարտացնել և Իրանը կշարունակի աշխատել Արևմուտքի հետ համագործակցության ուղղությամբ։ Բայց եթե տեղի ունենա պայթյուն, լավատեսական սցենարն այն է, որ դա կլինի Իրան-Ադրբեջան սահմանին և Ադրբեջանը շատ լուրջ խնդիրներ կունենա, որովհետև ռազմական կոնֆլիկտը ունենալու է անկանխատեսելի հետևանքներ»։