«Ակնհայտ է, որ Արցախի անվտանգային ճարտարապետությունը հիմնված է Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վրա։ Այնինչ՝ ներկայումս Ռուսաստանը Արցախի շրջափակման հետ կապված հստակ հայտարարություններ չի անում՝ օգտագործելով լղոզված արտահայտություններ։ Մինչդեռ Միացյալ նահանգներն այն հստակորեն անվանում է «ամբողջական շրջափակում» և ուղղակիորեն ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, ասելով, որ վերջինս պետք է պատասխանատվություն կրի»…
«Արցախի հարցը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ այդ հարցում վճռորոշ գործոնը մնում է Ռուսաստանի Դաշնությունը, քանի որ հակամարտության լուծումը ձեռնտու չէ վերջինս: Միաժամանակ հստակ է այն, որ խնդրի լուծումը ձեռնտու է Միացյալ նահանգներին, որը որպես միջնորդ ավելի մեծ ժողովրդավարություն է վայելում հասարակության շրջանում»: