«Կա Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ, որտեղ Հայաստանը պարտվում է։ Հիմա մենք փորձում ենք այդ կոնֆլիկտն ինչ-որ չափով հավասարակշռել՝ երորրդ խաղացող բերելով (Ռուսաստանը, ԵՄ-ն և այլն)։ Բայց պետք է մեկընդմիշտ ֆիքսենք, որ դրանք կարող են լինել օժանդակ գործիքներ, այլ ոչ թե հիմնական. դա աբսուրդ է։ Վակումը ո՛չ ԵՄ-ով է լցվում, ո՛չ Ռուսաստանով, և ո՛չ էլ ՀԱՊԿ-ով, այլ միայն՝ սեփական ուժերով»…
…«Ռուսաստանի ներկայությունն Արցախում բացարձակապես կապված չէ Հայաստանի վարած քաղաքականության հետ, այն կապված է միայն Ռուսաստանի շահերի հետ։ Հայաստանը կմտնի ՆԱՏՕ, թե՞ միութենական պետություն, դրանով Ռուսաստանի ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական հաշվարկը՝ կապված Արցախի և Արցախում ռազմական ներկայության հետ՝ չի փոխվելու։ Եթե ռուսներին պետք է մնալ Արցախում՝ կմնան, եթե պետք չի մնալ՝ չեն մնա»։