«Շահերի առաջնայնության տեսակետից Իրանի համար շատ մեծ խնդիր է զանգեզուրյան միջանցքը, և եթե ԵՄ առաքելությունը հնարավորություն է տալիս Հայաստանին ինչ-որ առումով ամրապնդել սեփական անվտանգությունը և դիմակայել այդ միջանցքը խնդրող կամ պահանջող ուժերին, ապա Իրանը դրան բնականաբար պետք է կողմ լինի»…
…«Պետք է շարունակենք փնտրել շահեր և փնտրել ամենուր։ Շատ կարևոր հատվածներ կան, որտեղ մեր շահերն այս պահին համընկնում են, և դա հենց Եվրամիությունն է, Իրանն է, Հնդկաստանն է, այսպես ասած այդ նոր «մետաքսի ճանապարհի բոլոր մասնակիցներն են… այստեղ ունենք և՛ քաղաքական, և՛ տնտեսական շահեր, որոնք պետք է անպայման կապիտալացնել»։