Ներկայացնում ենք հաղորդաշարի 4-րդ «ԶՈՒ բարեփոխումների օրակարգը» թեմայով փոդքասթը, որի հյուրերն են ռազմաքաղաքական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը և ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը։ Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը։
Հրաչյա Արզումանյան
«2020 թվականին՝ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ եթե չես գնում փոփոխությունների՝ պարզապես պարտվում ես և օբյեկտիվորեն ես պարտվում։ Ոչ թե քո զինվորն է վատ կռվում, կամ չի ուզում կռվի, այլ պարզապես համակարգն է պարտվում և ուրիշ հնարավորություն չունես»:
Արմինե Մարգարյան
«Ռազմագիտությունն ամբողջովին փոփոխության է ենթարկվել։ Տեղեկատվական տեխնոլոգիաներն են ռազմականացել, այդ ամենը հնարավոր է լինում հենց ուժի՝ անմիջական ուժի կրառման ժամանակ օգտագործել։ Հիբրիդային մեթոդաբանությունն է առաջ եկել, և ըստ էության հաջողված են նրանք, ովքեր կարողանում են այս բոլորը փոխկապակցել և կառավարել մեկ կենտրոնից»:
Արեգ Քոչինյան
«Ռազմական կրթության բաղադրիչն այն բոլոր փոփոխություններում, որոնց մասին խոսում ենք՝ ունի անկյունաքարային նշանակություն։ Եվ այո՛, մենք ուշացել ենք. սա պետք է ընդունենք, արձանագրենք, որ տասնամյակներով ենք ուշացել այս ոլորտում։ Բայց ուշանալը չի արդարացնում գոնե այսօր դա չանելը»։