Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրներն են, Հայաստանում ջրերի կորստի ծավալն ու Արարատյան արտեզյան ջրավազանի հյուծումը, կլիմայական փոփոխությունների և անդրսահմանային հիմնախնդիրների ազդեցությունը ջրային ռեսուրսների կառավարման վրա, ինչպես նաև համակարգված քաղաքականության մշակման և իրագործման անհրաժեշտությունը:
Հաղորդման հյուրերն են ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու Դիանա Հարությունյանը և ջրային ռեսուրսների կառավարման փորձագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վահագ Տոնոյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
Դիանա Հարությունյան
«Ջրի օգտագործման նորմատիվները պետք է վերանայվեն այն ձևով, տնտեսական գործիքներով, որոնք կխթանեն ջրախնայողության տեխնոլոգիաները»…
…«Ջրի նկատմամբ քաղաքականությունը կանխորոշում է նաև, թե ապագայում այն ինչպե՞ս է ապահովոլու գյուղոտնտեսությանը, բնակչությանը, էներգետիկային, որովհետև էներգետիկան միայն հիդրոէներգետիկան չի, և մենք պետք է շատ ռեալ հասկանանք, որ ջուրը պետք է նաև էներգետիկ համակարգերի սառեցման համար, լինի դա ատոմակայան, թե ջերմակայաններ»։
Վահագ Տոնոյան
«Պատշաճ և ճկուն կառավարում ցուցաբերելու դեպքում՝ լավ էլ կարող ենք գումար ձեռք բերել, քաղաքական կամքի դեպքում կարող ենք ջրային ռեսուրսների կառավարումը, մոնիթորինգը էապես հզորացնել, ֆինանսներ հատկացնել, ավելի շատ պահանջել և ավելի մեծ արդյունքների հասնել»։
Արեգ Քոչինյան
«Ինչպես արձանագրեցինք՝ Հայաստանն ունի ջրային ռեսուրսների շատ լուրջ խնդիրներ և դրանք արդեն անվտագային մակարդակի խնդիրներ են…
…Մեզ մոտ առաջին խորքային խնդիրը ռազմական նպատակների սահմանումը և իմպլեմենտացումն է։ Երկրորդը քաղաքականության՝ համակարգված քաղաքականության մշակումն է ու ոլորտի կազմակերպվածությունը։ Երրորդը՝ լավ կառավարման մասին է»։