Դիլեմա 09. Հայաստան-Վրաստան հարաբերություններ

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման Հայաստան-Վրաստան հարաբերություններն են, դրանց պայմանագրային բազան ու երկրների ազգային ռազմավարությունները, աշխարհաքաղաքական, ներքին քաղաքական փոփոխությունների և տարածաշրջայնացման ազդեցությունը, ինչպես նաև փոխադարձ անվտանգության և տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները:

Հաղորդման հյուրերն են «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը և ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Ջոնի Մելիքյան

«Մեր հարաբերությունները հարևան Վրաստանի հետ շատ կարևոր են… Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ կարևոր են այս հարաբերությունները, բայց երբ պայմանագրային բազայի ուսումնասիրություն ենք կատարում՝ տեսնում ենք, որ 22 տարի առաջ ստորագրվել է այն հիմնական փաստաթուղթը, որը հենց հիմքն է մեր հարաբերությունների՝ 2001 թվականից այս կողմ որևէ փոփոխություն չի կատարվել»։

Արմինե Մարգարյան

«Վրաստանը 2015 թվականից սկսած անընդհատ, հետևողականորեն առաջ է մղում այն օրակարգը, որ այս տարածաշրջանում, այս երեք հանրապետեւթյունները շատ ավելի մեծ հնարավորություններ ունեն համատեղ զարգացման օրակարգեր մշակելու, և դա է այն երաշխիքը, որ տարածաշրջանը կլինի իրապես կայուն, և ընդգծվում է նաև՝ Ռուսաստանի ազդեցությունից դուրս»։

Արեգ Քոչինյան

«Արևմուտքի համար Հայաստանն ու Վրաստանը միասին են հետաքրքիր։ Հայաստանն հետաքրքիր չի, քանի որ չունի ծովի ելք, Վրաստանն էլ հետաքրքիր չի, քանի որ չունի բավականաչափ ներթափանցում տարածաշրջանում, չունի բավականաչափ ցամաքային խորություն»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037