Դիլեմա 10. Սևանի խնդիրները

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման Սևանի հիմնախնդիրներն են, վերջին հարյուր տարվա ընթացքում լճի էկոհամակարգի, կենսաքիմիական բաղադրության կրած փոփոխությունները, կեղտաջրերի կենսաբանական մաքրման խնդիրը, ինչպես նաև այն հարցը, թե արդյոք պետք է բարձրացնել Սևանի ջրի մակարդակը:

Հաղորդման հյուրերն են ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, փորձագետ Արամ Գաբրիելյանը և ջրային ռեսուրսների և էկոլոգիայի հարցերով փորձագետ Կարապետ Քազանչյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Արամ Գաբրիելյան

«Եթե փորձում ենք էկոհամակարգի, մեր էկոլոգիական որմնախորշի մեջ հայտնվել՝ պետք է Սևանը բարձրացնենք այն մակարդակի, որը բնությունը նախատեսել է… Այսինքն ստացվում է, որ Սևանի մակարդակը պետք է հասցնել 1920 մետրի»։

Կարապետ Քազանչյան

«առաջին հերթին՝ քաղաքական կամ ազգային հողի վրա պետք է հստակեցնենք, թե Սևանը մեզ համար ի՞նչ է, ի նչպե՞ս ենք ուզում օգտագործել կամ խնայել Սևանը։ Երբ ստանանք այդ հարցի պատասխանը՝ կկարողանանք պլանն այնպես դասավորել, որ հասկանալի լինի, թե որ կետին ենք ուզում հասցնել լիճը»։

Արեգ Քոչինյան

«Կարծում եմ, որ Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ և ոչ միայն անվտանգային բնույթի, այսպես, թե այնպես պտտվում են այս երկու բառերի շուրջ՝ կազմակերպվածություն և որոշում»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037