Չնայած տեղում առկա բավականի զգալի հայկական ներկայությանը, գրեթե չկա հայաստանյան ներկայություն։ Հայաստանը տարիներ և տասնամյակներ շարունակ չի աշխատել Վաշինգտոնի փորձագիտական հանրության հետ։ Այդ հանրության դերը որոշումների կայացման համակարգում չպետք ո՛չ գերագնահատել, ո՛չ թերագնահատել, այն առկա է և բավականին որոշակի է…
…Հայաստանի տասնամյակներ տևած անգործության մասշտաբը պատկերացնելու համար բավական է նշել, որ Վաշինգտոնում մեծ մասամբ կամ չգիտեն Հայաստանը, կամ շփոթում են այն Հայ դատի հետ, կամ ունեն էականորեն հնացած տեղեկություններ, կամ աշխատում են դրա դեմ։ Հսկայական գործ կա անելու Հայաստանի և ԱՄՆ-ի, ավելի ստույգ՝ Երևանի և Վաշինգտնի փորձագիտական հանրությունների միջև կապեր ստեղծելու և այդ քաղաքի փորձագիտական հանրության շրջանում Հայաստանի դերն ու նշանակությունը պաշտպանելու ուղղությամբ։
Ամբողջական սյունակը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ։