Դիլեմա 11. Անկախ հանրապետություն․ ինքնության հիմնահարցերը և դրանց ազդեցությունն անվտանգության վրա

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման անկախ պետականության և ինքնության հիմնահարցերն են, դրանց ազդեցությունը անվտանգության վրա, ազգային ընկալումների և կոնկրետ իրավիճակների բախումից առաջացող խնդիրները, այն, թե ինչպես են քաղաքական ազգերն ինքնությունն օգտագործում կոնֆլիկտների վերաիմաստավորման և վերափոխման համար և այս ամենի արտացոլումը, օրինակ, հայ-թուրքական հարաբերություններում։

Հաղորդման հյուրերն են փիլիսոփայական գիտությունների դոկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Ոսկանյանը և հրապարակախոս, մեդիա փորձագետ Գոռ Մադոյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Աշոտ Ոսկանյան

«Ինքնությունը ոչ միայն ճանապարհ է, այլև՝ հանձնառություն»…

…«Մենք չենք գնում Եվրոպա, չենք գնում, որ ոչ թե՝ դեռ չենք գնում, այլ մենք արմատապես հակառակ ուղղությամբ ենք գնում։ Չենք գնում, որովհետև սկզբունքորեն մերժում ենք, որ մշակութային ավանդությունը պետք է քննադատելի լինի, սկզբունքորեն մերժում ենք, որ պետք է սոցիալական խմբերի համերաշխություն լինի, ընդհակառակը՝ մեկ սոցիալական խումբը մաքսիմալ փորձում է ճնշել մյուսին, և վերջապես մենք ծիծաղում ենք որևէ մեկի վրա, որն ասում է, որ պետք է բարոյական սկզբունքներից ելնել»։

Գոռ Մադոյան

«Մենք չենք կուտակում ռեսուրսներ ապագային մարտահրավերների կամ քայլերի համար, որոնք մեզ կօգնեն վերափոխել մեր ինքնությունը, պետությունը, ուժեղացնել այն, ունենալ նոր ինստիտուտներ, կամ վերափոխված ինստիտուտներով գալ։ Պարզապես մենք ռեսուրսը դնում ենք ներկայում եղած խնդիրների վրա»։

Արեգ Քոչինյան

«Ըստ էության մենք քաղաքական ազգ երբեք չենք եղել, ընդհուպ մինչև բոլորովին վերջերս։ Մենք քաղաքական ազգ դառնում ենք 21-րդ դարում։ 21-րդ դարը մեր քաղաքական ազգ կառուցելու ժամանակն է, որը շատ ցավալի արձանագրում է…

Լինելով երեք, չորս, հինգ հազար տարվա պատմություն ունեցող ժողովուրդ և ունենալով նման ծանր բեռ պատկերացումների ու ինքնության մեջ, և միաժամանակ ի վիճակի լինել ընկալել, որ նոր ես կառուցում «քաղաքական ազգ» հասկացությունը՝ շատ դժվար է»։

Ընթերցեք նաև

2023 — 2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են:

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպություն

 

 

Սույն կայքում տեղադրված բոլոր նյութերը պաշտպանվում են
հեղինակային և հարակից իրավունքների մասի Հայաստանի Հանրապետության
օրենսդրությամբ: Արգելվում է տեղադրված տեքստերի, տեսանյութերի,
լուսանկարների վերարտադրումը, տարածումը, նկարազարդումը, հարմարեցումը և
այլ ձևերով վերափոխումը, ինչպես նաև այլ եղանակներով օգտագործումը, եթե
մինչև նման օգտագործումը ձեռք չի բերվել «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոն» Հասարակական կազմակերպության թույլտվությունը:

 

 

[email protected]

+374 55 342 639

Ազատության 2Ա, 27Ա, Երևան, Հայաստան, 0037