Դիլեմա 12. Հակահետախուզություն

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի տասներկուերորդ թողարկման թեման հակահետախուզությունն է, հատուկ ծառայությունների ձևավորումն ու աշխատանքը, այն հարցը, թե արդյոք դրանց հիմնական գործառույթը պատժիչ է, թե կանխարգելիչ, հակահետախուզության դերը «մշտական» բարեկամ և թշնամի պետություննների հարաբերություններում, ինչպես նաև պրոպագանդայի և տեղեկատվական տեխնոլոգիաների կարգավորման հարցում:

Հաղորդման հյուրերն են «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և քաղաքագետ Սարո Սարոյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Սարո Սարոյան

«Պետության կառուցումը, պետականաշինությւոնն առաջին հերթին սկսվում է հատուկ ծառայությունների ձևավորումից»…

…«Հատուկ ծառայությունները հանդես են գալիս որպես այն պաշտպանիչ շերտերը, որոնք ցանկացած երկրի ապահովում են դիմադրողականությամբ և պետության համար երաշխիք են դառնում, որպեսզի կայանա, զարգանա, հարաբերվի և այլն»։

Ռոբերտ Ղևոնդյան

«Հակահետախուզության առումով Հայաստանում ձևավորված վիճակը կարծում եմ այնպիսին է, որ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք հարևանների, և առաջին հերթին հենց Ադրբեջանի հետ»։

Արեգ Քոչինյան

«Հակահետախուզության թիվ մեկ նպատակը պետք է լինի ոչ թե պատժելը, այլ՝ կանխարգելելը»…

…«Հակահետախուզությունը պետք է լինի հիպերռեալիզմի դաշտում։ Պետք է բոլոր դերակատարներին ընկալի որպես սպառնալիք, անկախ նրանից՝ Հայաստանը դրանց հետմդաշնակցային, չեզոք, թե թշնամական հարաբերությունների մեջ է»։

Ընթերցեք նաև