Դիլեմա 14. Արտագաղթ

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման արտագաղթն է, Հայաստանի պատմության ընթացքում իմիգրացիայի և էմիգրացիայի հիմնական փուլերը, աշխատանքային միգրացիան և ուղեղների արտահոսքը, միգրացիան պայմանավորող գործոնները՝ անվտանգություն, տնտեսական իրավիճակի և կյանքի որակի բարելավման ցանկություն, վերջին տարիներին գրանցված փոփոխությունները, ինչպես նաև այլ հետխորհրդային երկրներում ժողովրդագրական իրավիճակը:

Հաղորդման հյուրերն են ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ժողովրդագրության և սոցիալ-տնտեսական հարցերի գծով ասոցացված փորձագետ Արտակ Մարկոսյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Արմեն Ղազարյան

«Մենք ունենք տվյալների հետ կապված լրջագույն խնդիրներ… 

Հայաստանում ներհոսքերը շատ հաճախ կապված են եղել փախստականության հետ»։

Արտակ Մարկոսյան

«Մեր տարածաշրջանը մեզ ստիպում է շատ լուրջ վերաբերվել ժողովրդագրական և միգրացիոն գործընթացներին։ Մենք գտնվում ենք այն տարածաշրջանում, որն ի տարբեություն օրինակ եվրոպական երկրների կամ ամերիկյան մայրցամաքի՝ դեռևս աճի փուլում է»։

Արեգ Քոչինյան

«Աշխարհում գլոբալ տենդենցները միայն ու միայն ավելի անկառավարելի և ճգնաժամային են դառնում, և դրան զուգահեռ արձանագրեցինք նաև, որ պետությունը ամեն ինչի մասին է՝ բացի մասնավոր նախաձեռնությունից»։

Ընթերցեք նաև