Դիլեմա 15. Հայ-Ադրբեջանական հարաբերությունները Արցախյան հիմնահարցից անդին

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման Հայ-Ադրբեջանական հարաբերություններն են` Արցախյան հիմնահարցից անդին, Հայաստանում և Ադրբեջանում խաղաղության ընկալման տարբերությունները, դելիմիտացիայի, դեմարկացիայի, անկլավների և միջանցքի խնդիրը, ինչպես նաև խոշոր երկրների դերն ու տարածաշրջանային շահերը:

Հաղորդման հյուրերն են քաղաքական գիտությունների թեկնածու, «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Գալստյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Ռոբերտ Ղևոնդյան

«Հայաստանի և Ադրբեջանի փոխարաբերություններն իրենց վրա կրում են անցած պատերազմի կնիքը։ Ադրբեջանը փորձում է ամեն տեղ, ամեն կերպ իր հաղթողի իրավունքը բանեցնել, և պետք է խոստովանենք, որ դա անում է բավական հաջող»։

Նարեկ Գալստյան

«Ի՞նչ իրավիճակում կարող ենք խոսել խաղաղության մասին. Կարող ենք խոսել խաղաղության երկու կարևոր բաղադրիչներից, որոնք են կայունությունը և փոխշահավետ տնտեսական համագործակցությւնը»։

Արեգ Քոչինյան

«Երբ խոսում են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին՝ պետք է հստակ բաժանենք որոշակի փուլերի, քանի որ այդ փուլերի մեջ փոխվել է բովանդակությունը, ձևը…

…Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջացել են մի շարք հարցեր՝ Արցախյան հիմնահարցից անդին»։

Ընթերցեք նաև