Դիլեմա 17. Հայաստան-ԱՄՆ հարաբերություններ

հեղ․ RCSP

Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի հաջորդ թողարկման թեման Հայաստան-ԱՄՆ հարաբերություններն են, դրանց զարգացման պատմությունը և ինստիտուցիոնալիզացման խնդիրը, ԱՄՆ ներգրավվածությունը Արցախյան հիմնահարցում, հայկական իրականության մեջ տարածված ընկալումները, ԱՄՆ գալիք ընտրությունների դերը և այն հարցը, թե արդյոք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների որակն ու դինամիկան ամբողջովին պայմանավորված է ԱՄՆ-Ռուսաստան փոխհարաբերություններով։

Հաղորդման հյուրերն են պատմագետ Նժդեհ Հովսեփյանը և ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը: Զրույցը վարում է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:

Նժդեհ Հովսեփյան

«Մեր անվտանգային միջավայրը վերջին տարիներին էականորեն խարխլված է և այս խարխլումն առաջին հերթին պայմանավորված է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական պրոցեսներով… այս հարցին պետք է վերաբերվենք սառնասրտորեն և հաշվարկով»։

Արմինե Մարգարյան

«Այն ժամանակահատվածը, երբ մեր խնդիրները պետք է մնային տարածաշրջանի ներսում՝ կարծես արդեն անցյալում է։ Մեզ հաջողվել է իրապես միջազգայնացնել մեր խնդիրները, և այդտեղ Միացյալ նահանգները շատ գործուն առաքելություն է իրականացնում»։

Արեգ Քոչինյան

«Մեր տարածաշրջանը Միացյալ նահանգների համար առաջնակարգ ռազմավարական հետաքրքրության տարածաշրջան չէ։ Միջնաժամկետ և երկարաժամկետ առումով նահանգների համար առաջնային նշանակություն ունի այն ամենը, ինչն իրենց կօգնի «զսպել» Չինաստանին։ Կարճաժամկոտ առումով՝ այն, ինչը կօգնի «զսպել» Ռուսաստանին»։

Ընթերցեք նաև