Խաբո՛ւմ եք ժողովրդին, որ կամք դրսևորենք՝ ԼՂ-ն հետ կվերցնենք, կմիացնենք ՀՀ-ին․ մոլորեցնո՛ւմ եք, աճպարարության ժամանակը չէ՛․ Արեգ Քոչինյան

հեղ․ RCSP

«Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության մնալը, Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումն է մեր առավելագույն նպատակը, որը կարող ենք ստանալ հայ-ադրբեջանական բանակցություններում։

 Ես ավելին չեմ պատկերացնում, որ կստանանք։ Այն էլ՝ ծայրահեղ ուժերի գերլարումով է հնարավոր հասնել սրան, և կարող եմ ասել, որ լուրջ ձեռքբերում կլինի՝ հայերի մնալը ԼՂ-ում ստանալը։ Ես նաև չեմ բացառում, որ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսի ԼՂ-ի դեմ՝ հարցը լուծելու ռազմական ճանապարհով, այն նպատակով, որ հասնի ԼՂ-ի պետական կառույցների լուծարմանը, ինտեգրում պարտադրելու։ ՌԴ խաղաղապահները չեն կանգնեցնելու Ադրբեջանի հարձակումը»:

Ընթերցեք նաև