«Ես չեմ տեսնում, որ Հայաստանը ՌԴ-ին բուռն կերպով հակադրվի։ Ես տեսնում եմ միայն հայտարարություններ։ Որևէ կերպ մենք գործողություններ չենք տեսել, անգամ Հռոմի ստատուտի վավերացումը մենք չենք տեսել դեռևս։ Տեսնում ենք միայն վերբալ փոխհրաձգություններ, բայց սա մի մարտավարություն է, որը ոչինչ չի տալիս Հայաստանին։ Երբ դու ոչինչ չես անում, ոչնչի չես դիմում երկրի դիմադրողականությունը մեծացնելու համար և անիմաստ վերբալ փոխհրաձգության մեջ ես մտնում ՌԴ-ի հետ, դու ստանում ես Ռուսաստանից հավելյալ ճնշում, բայց չես ստանում Ռուսաստանից պաշտպանվելու կարողություն։ Պետք է անել հակառակը, պետք է կոնկրետ գործողությունների գնալ և մաքսիմալ քիչ բանավեճի մեջ մտնել Ռուսաստանի հետ։ Այո, ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից»։
Ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ՝ անցնելով հղմամբ։