Անվտանգային հարցերին նվիրված «Դիլեմա» փոդքասթի արտահերթ թողարկման մեջ այս հարցերը վերլուծում են «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը:
- Արդյո՞ք իրավիճակը կարող է ավելի վատթարանալ:
- Հնարավո՞ր էր խուսափել այս սցենարով իրադարձությունների զարգացումից:
- Արդյո՞ք Ադրբեջանը և Ռուսաստանը շահագրգռված են, որ Արցախում հայ բնակչություն մնա:
- Հնարավո՞ր է, որ մարդիկ կարողանան հետագայում վերադառնալ:
- Արդյո՞ք մենք այժմ տեսնում ենք հայկական Արցախի պատմության ավարտը:
- Ի՞նչ ձևաչափով կարող է Հայաստանը համագոյակցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
- Որքանո՞վ է վտանգված Սյունիքը, և ի՞նչ կարող ենք անել:
- Ինչպիսի՞ն է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը:
Ռոբերտ Ղևոնդյան
«Այն իրավիճակը, որը գոյություն ունի Արցախում, կարծում եմ և´ Ռուսաստանին, և´ Ադրբեջանին հնարավորություն կտա սիրաշահել և պահել մարդկանց։ Գուցե ոչ 5000, կամ 10,000, այլ` 1000 կամ 500 մարդու»։
Արեգ Քոչինյան
«Կարծում եմ, որ թե´ Ադրբեջանը և թե´ Ռուսաստանի դաշնությունը շահագրգռված են, որ Արցախում ինչ-որ չափով հայկական բանկչություն մնա»։